Արմուշը՝ ամերիկյան կյանքի, 41-ամյակի անակնկալների ու «Վիտամին»-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիտամին» ակումբի անդամ, դերասան Արմուշն արդեն երկու տարի է իր ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Օրեր առաջ՝ մարտի 18-ին հումորիստն այնտեղ տոնել է 41-ամյակը: «Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում Արմուշը պատմել է տարեդարձի անակնկալների եւ ամերիկյան կյանքի մասին:

«Այս տարի ծննդյանս օրը լի էր անակնկալներով: Մարտի 17-ի գիշերն աշխատավայրում էի: Որոշել էի մի փոքր շուտ դուրս գալ եւ գնալ տուն: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուզում էի մեր ընտանեկան ավանդույթը շարունակել եւ կնոջս հետ տանը տարեդարձս նշել: Բայց գործընկերներս ինձ ասացին, որ ինչ-որ մեկի ծնունդն է եւ հաճախորդներից մեկը ուզում է, որ կեսգիշերն անց շնորհավորական խոսք ասեմ: Իհարկե, սկզբում չհամաձայնեցի, բայց նրանք համոզեցին ու ասացին, որ բավականին մեծ գումար են տալու, բացի այդ Միստր X-ն էլ իր հերթին էր ասել, որ սպասեմ, քանի որ ինչ-որ մեկը պետք է ինձ հետ հանդիպի: Մտածում էի, աշխատանքից հետո գործընկերներս կշնորհավորեն եւ վերջ: Երբ բեմ բարձրացա, այդ ժամանակ սրահ մտան կինս, ընտանիքիս անդամները եւ գործընկերներիս հետ շնորհավորեցին: Իսկապես, անսպասելի էր ինձ համար: Կինս բոլորին ասել էր, որ ամեն ինչ անեն, որ մնամ աշխատավայրում: Այդ ամենն ինքն էր կազմակերպել: Ճիշտ է, շատերի համար հնարավոր է սա սովորական անակնկալ լինի, բայց իմ կյանքում սա առաջին անգամ էր եւ երբեք նման անակնկալ չէի ստացել»,- ասաց Արմուշը:

Հումորիստը նշեց, որ մինչեւ ուշ գիշեր ընկերների եւ հարազատների հետ մնացել են եւ տոնել 41-ամյակը: Անակնկալները այդքանով չեն ավարտվել: «Առավոտյան տղաս է շնորհավորել: Բանաստեղծություն էր գրել ինձ համար բացիկի մեջ: Ես նաեւ այս շրջանում խաղում եմ «Չիպոլինո» երաժշտական մյուզիքլում: Իմ խաղընկերները նույնպես ինձ համար անակնկալ էին պատրաստել: Հետաքրքիր է, որ 40-ից հետո սկսել եմ նման բաներից հուզվել, բայց չգիտեմ՝ ինչու»,- հավելեց նա:

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս