
Մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը: Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 մլրդ-ը` դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ:
Ամեն տարի մինչև հինգ տարեկան առնվազն 1,8 միլիոն երեխա մահանում է անորակ ջրից առաջացած հիվանդություններից, այսինքն՝ մեկ երեխա յուրաքանչյուր 20 վայրկանում:
ՄԱԿ-ի հրապարակած ամենամյա «Անառողջ ջուրը» զեկույցում նշվում է, որ աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար:
Ի դեպ, Ջրի համաշխարհային օրը նշվում է 1992 թվականից: