ՀՀԿ-ականներն արդեն «պրիզնատ» են գալիս ապագա վարչապետին. ինչպես բոյկոտեցին նիստը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ նշանավորվեց ՀՀԿ-ականների բոյկոտով։ Նրանց աթոռներին հատուկենտ պատգամավորներ էին նստած։ Օլիգարխիայի շարքում միայն վարչապետի հովանավորյալ Գազի Անդոն էր՝ Անդրանիկ Հարությունյանը, անգամ կարենավագյանական կալիբրի ՀՀԿ-ականները չկային։

Նրանք երեւի արդեն ապագա վարչապետին են «պրիզնատ» գալիս եւ կարծում են, որ ապրիլից հետո Կարապետյանն անհետանալու է երկնակամարից։ Այս իրավիճակում հատկանշական էր Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ դեռ վարչապետի թեկնածության հարց չի քննարկվել, եւ ինքը հավատարիմ է իր նախկին հայտարարությանը՝ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը»։

Ամբողջական հոդվածը՝  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս