
Մարտի 22-ին, ժամը 05:09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Նիգավան ՀԷԿ» ՍՊԸ-ի տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է՝ 1937 թ. ծնված Ս. Հ.-ի դին:
Փրկարարները Ս. Հ.-ի դին դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: