Ոռոգման շրջանի նախապատրաստության վերաբերյալ հանձնարարականով վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց այսօրվա կառավարության նիստը: Հանձնարարականը մեկն էր, սակայն բավական ծավալուն եւ ընդգրկում էր մի քանի նախարարություն:
Մասնավորապես, նա կարևորեց ոռոգման շրջանում ջրի ապահովման խնդիրը:
Նա նշեց, թե քննարկումներ են տեղի ունեցել և հաշվի առնելով, որ ջրամբարների նեկայիս պաշարները կարող են ռիսկեր առաջացնել ոռոգման առումով, նա Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել ջջրային պոմպերի ձեռքբերման ֆինանսական հաշվարկներ հաշվի առնելով ոռոգման ջրի ապահովման անհրաժեշտությունը:
Նա մյուս գերատեսչություններին էլ նաև հանձնարարեց այդ փաթեթը ստանալուց հետո նախաձեռնել աշխատանքների մեկնարկի գործընթաց և դա ավարտին հասցնել ապրիլի 16-ին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: