
Կառավարության այսօրվա նիստում գորխադիրը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Հիմնական զեկուցողն արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն էր: Նա իր խոսքում նշեց, որ ամբողջությամբ համաձայնագիրը կսկսի գործել, երբ բոլոր երկրները, այդ թվում`Հայաստանն ավարտի ներպետական գործընթացները և վավերացնի համաձայնագիրը:
Մինչ այժմ այն ավարտել է Էստոնիան:
Միաժամանակ նա նկատեց, որ իրենք այլ երկրներից ազդակներ են ստացել, որ մի շարք դրույթներ արդեն իսկ կարող են կիրառվել միայն Հայաստանի կողմից այդ գործընթացի ավարտից հետո: Վարչապետը փոխնախարարից հետաքրքրվեց այլ երկրների հետ առանց վիզային հարաբերությունների մասին եւ հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր արվում են այլ երկրներ հետ վիզային ռեժիմի հեշտացման շուրջ: Քոչարյանը ընդգծեց, թե այդ գործընթացը մշտապես շարունակական է: