
ՀՀ Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն ապահովելու նպատակով տարածք տրամադրեց: Այդ որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի 4881.7 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով: