
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին,- հաղորդում է Marca-ն:
Անգլիական ակումբը կրկին կփորձի իրականացնել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը: Ավելի վաղ ֆրանսիացին խոստովանել էր, որ մանչեսթերցիների ներկայացուցիչները կապ են հաստատել նրա հետ:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 55 միլիոն եվրո է առաջարկում Վարանի տրանսֆերի համար: