
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (“WMO”) նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը:
Տոնը նշվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ 189 երկրում: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (“WMO”) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1950 թվականին։
Կազմակերպության նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։
Հիմնական գործողություններն իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։ Կազմակերպության նստավայրը Ժնևում է։