Ազատվեք գլխացավերից` առանց դեղամիջոցի. բաղադրատոմսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս բավական հաճախ ենք լսում գլխացավերի մասին: Իհարկե, գլխացավերից ազատվելու ամենահեշտ տարբերակը դեղամիջոցների ընդունումն է: Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցները դրական են ազդում մեր օրգանիզմի վրա, այդ պատճառով ձեզ ենք առաջարկում մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից:

Աղով բաղադրատոմս՝ գլխացավի դեմ: Փոքր քանակությամբ աղը լցրեք բամբակե պարկի մեջ և 5-7 րոպե թողեք սառցախցիկում: Ապա պառկեք և աղով պարկը տեղադրեք գլխի գագաթնային հատվածում, փակեք աչքերը և հանգիստ պառկեք 10-15 րոպե: Չեք նկատի, թե ինչպես կանցնի գլխացավը:

Աղը տաքանալով՝ նեղացնում է գլխի անոթները՝ հանգստացնելով ցավը: Երբ նկատեք, որ աղը տաքացել է, այն դրեք հոնքերի արանքում և փակեք աչքերը: Եթե 30 րոպե անց գլխացավը չանցնի, կրկնեք պրոցեդուրան:

Պարզ միջոց միգրենի դեմ: Եթե միգրենը հանգիստ չի տալիս, փորձեք մեկ բաժակ տաք ջուր խմել, ապա ճակատին աղային վիրակապ տեղադրեք: Այս պրոցեդուրան պետք է անել քնելուց առաջ: Իսկ եթե գլխացավն ի հայտ է եկել սթրեսի պատճառով, ապա սպիրտային լուծույթ պատրաստեք և քսեք գլխի վերևի հատվածում, թողեք մնա 20-30 րոպե: Պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ:

Այլ միջոց, որը կանցկացնի գլխացավը։ Եթե գլխացավերը ոչ մի կերպ չեն անցնում, աղային թրջոցներ դրեք: Նախ՝ պետք է վիրակապ պատրաստել: Ծալեք թանզիֆը 8 շերտով, ապա 60-70 С ջերմաստիճանում տաքացրեք 250 մլ ջուր և 2 թ/գ աղ լուծեք ջրում: Կստանաք 8%-անոց աղային լուծույթ: Ճակատը, ականջները, պարանոցը լվացեք տաք ջրով, թանզիֆը թրջեք աղային լուծույթի մեջ, մի փոքր քամեք և անմիջապես դրեք ճակատին, ականջներին և պարանոցին: Որպեսզի կոմպրեսը չընկնի, ամրացրեք այն բամբակե շարֆով և պառկեք: Ընդամենը մի քանի րոպե անց կնկատեք, որ գլխացավն անցել է: Թրջոցը թողեք մնա 2 ժամից ոչ պակաս: Այսպես նաև կկարգավորեք արյան ճնշումը:




Լրահոս