
2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից տրանսպորտային կեղծ կտրոններ վաճառելու գործով դատարանում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է` կեղծ կտրոնների գործով կալանավորել էր 6 անձ, որոնց մեջ էր Սամվել Բարխոյանը՝ հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրը: Այս գործով արդեն մեկ տարի է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննությունը է ընթանում, սակայն նկատենք, որ մեկ տարվա մեջ գործը դոփում է տեղում, եւ որոշում է կայացվել մեղադրյալների մասով գործը անջատել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կեղծ կտրոններ պատրաստելու գործով կալանավորվածներից շատերը չեն ընդունում իրենց մեղադրանքը, իսկ մյուս մասն, ընդհակառակը, ընդունել է մեղադրանքը: Ու հիմա նրանց տարբեր մոտեցումների պատճառով դատարանը որոշել է գործերն առանձնացնել ու քննել անջատ: Դատարանն այս քայլին գնացել է նաեւ` դատավորներին ծանրաբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու եւ կոնկրետ գործերով որոշումներ կայացնելու համար: