«Ժողովուրդ» օրաթերթը ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց, թե որտեղից գիտեր, որ ավագանու հայտնի միջադեպի օրը բանկայի մեջ ազոտական թթու է եղել: ՀԷԿ-երի տիրակալ Նահապետյանը, որ նեղացել էր «Ժողովուրդ» օրաթերթից, փորձում էր արագ-արագ հեռանալ: Այնուամենայնիվ, այդ ընթացքում նա մի քանի բառ ասաց:
-Տիկի՛ն Նահապետյան միջադեպից անցել է մեկ ամիս եւ Դուք կոնկրետ ասել էիք, որ բանկայի մեջ ազոտական թթու է լցված, որտեղի՞ց գիտեիք, որ կիսլատա է լցված, այլ ոչ թե կոյուղաջուր:
-Ես հարցազրույց չեմ տալու:
-Դուք հստակ հայտարարություն եք արել` ասելով, որ բանկայի մեջ ազոտական թթու է եղել:
-Այո՛, հստակ:
-Կարո՞ղ եք ապացուցել, որ կիսլատա է եղել:
-Դուք անալիզը ունե՞ք:
-Իսկ դուք ունե՞ք
-Այո՛, ես ունեմ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան