
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն՝ հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի: Այդ միտումն այն աստիճան ակնառու է, որ նույնիսկ ամենաիշխանահաճո հանրապետականների նյարդերն են տեղի տալիս՝ ստիպելով ընդվզել դրա դեմ: Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ կընդունվի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ նախագիծն անսահմանափակ իրավունքներ է վերապահում վարչապետին, և ընդհակառակը՝ զրո իրավասություն նախագահին: Այս օրենքը նույնիսկ վիրավորական տարրեր է պարունակում նախագահի համար:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: