
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի քեռին՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։ Մարզպետարանի կայքում դեռ նրա կենսագրական տվյալները չեն տեղադրել, որ պարզ դառնա, թե նախկինում որտեղ է աշխատել եւ կարո՞ղ է արդյոք գլուխ հանել այդ գործից։ Այս պաշտոնը թափուր էր Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո: Մեզ ասացին, որ մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել, Բոթոյանն էլ նրան նշանակել է։ Մարզպետարանից չմեկնաբանեցին այս տեղեկությունը, միայն հաստատեցին, որ Դավթյանը նշանակվել է։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: