Հրապարակ օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, նոր վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը, ՀՀ նախագահինը՝ Մաշտոցի 47-ը: Փաստորեն, վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրից դուրս չի գալու, Կարեն Կարապետյանն էլ՝ կառավարության շենքից, քանի որ կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Իսկ որտե՞ղ են անցկացվելու կառավարության նիստերը: Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ կառավարության նիստերը կշարունակեն անցկացվել կառավարության շենքում, այնպես որ՝ վարչապետ դարձող Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ամեն հինգշաբթի Բաղրամյան 26-ից ժամանել Հանրապետության հրապարակ: Բացի այդ՝ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի 4-րդ հարկում հատուկ սենյակ են կահավորել ապագա վարչապետի համար՝ բոլոր հարմարություններով, որպեսզի կառավարության նիստերի օրերին գա եւ այդ սենյակում մարդկանց ընդունի:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: