«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Ավշարցի եղբայրներ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը անընդհատ ստիպված են լինում <սրբագրել> իրենց գյուղապետ եղբոր՝ Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի քայլերը: Բանն այն է, որ այս անգամ գյուղապետը անդրադարձել է համայնքների խոշորացման թեմային: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, հարակից գյուղերի ղեկավարների մոտ նա մշտապես հայտարարում է, որ եղբայրների շնորհիվ մյուս գյուղերը միանալու են Ավշարին և ինքն էլ դառնալու է խոշորացված համայնքի ղեկավար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի նախկին մարզպետները մշտապես դժգոհել են, որ Ավշարը մարզում համարվում է ամենավատ հարկատուն:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: