Շտապ նիստ. կառավարությունն «արագի մեջ» սկսեց ու ավարտեց իր աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությանը մնացել է կարճ ժամանակ. ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի լիազորությունները, կառավարությունը, Սահմանադրության համաձայն, հրաժարական է տալու: Ու թերեւս առաջիկա հրաժարականն է պատճառը, որ կառավարությունում արդեն ճամպրուկային տրամադրություններ են: Օրինակ` կառավարության երեկվա նիստը տեւեց ընդամենը 30 րոպե:

Ավելին` երեկվա նիստում ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին եւ հանձնարարեց, որ նա այդ հանձնարարականը կատարի մինչեւ ապրիլի 16-ը: Ասել է, թե Կարեն Կարապետյանը ցանկանում է, որ իր հանձնարարականը կատարվի վարչապետության օրոք, այլ ոչ թե հետագայում փոխանցվի փոխարինողին: Իսկ երեկվա նիստում, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, թեեւ 43 հարց էր ընդգրկված, սակայն մեծամասնությունը կա՛մ չզեկուցվող էր, կա՛մ գաղտնի: Եւ այդպես կառավարությունն «արագի մեջ» սկսեց ու ավարտեց իր աշխատանքը: Ենթադրվում է՝ նույն պատկերը լինելու է նաեւ առաջիկա երկու շաբաթների ընթացքում:




Լրահոս