«Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունները նախարարի սրտով չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարձրագույն կրթության մասին» հետաձգված նախագիծը խորհրդարանում կքննարկվի ապրիլի 11-ին: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ այս նախագիծը նախնական տարբերակից էապես տարբերվում է եւ կրկին չի նպաստելու բուհերի անկախացմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարման խորհուրդներում պաշտոնյաների առկայությունն այնքան էլ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի սրտով չի եղել:

Բանն այն է, որ արդեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է` 10 հոգուց բաղկացած խորհրդում 1, իսկ 20-ում էլ 2-ը պաշտոնյաներ լինեն: Այս առաջարկն այնքան էլ նախարարի սրտով չի եղել, քանի որ վերջինս կողմ է, որպեսզի բուհերն ապաքաղաքականացվեն: Չի բացառվում, որ կողմերը որոշեն համաձայնության գալ, եւ անկախ կառավարման խորհրդի անդամների քանակից` ընդամենը մեկ պաշտոնյա լինի խորհրդում:




Լրահոս