Beeline-ը «Վեստա»ընկերության հետ համատեղ գործարկում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագիր։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Վեստա Արգավանդ» վաճառասրահում։
Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։
«Այս նախագիծնիրականացվում է «Կա-Կա-Չկա» սկզբունքի շրջանակում՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ և ժամանակակից սմարթֆոններ, իսկ հավելյալ տոկոսների փոխարեն վճարել կապի համար։ Մեր նպատակն է այս պարզ և հարմար առաջարկը դարձնել հնարավորինս հասանելի բոլորի համար, և այժմ սմարթֆոն գնել ու միանալ մեր սակագնային պլաններից մեկին կարելի է Beeline-ի գրասենյակներից ու առցանց խանութից բացի նաև «Վեստա Արգավանդ» վաճառասրահում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք կարևորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար և հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք փորձնական ռեժիմում «Վեստա Արգավանդ» վաճառասրահում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Վեստա»-ի բոլոր վաճառասրահներում», – նշեց «Վեստա» խանութ-սրահի Գլխավոր մենեջեր Հովհաննես Վահրամյանը։
Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի, ինչպես նաև «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: