«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է, քան Կրիշտիանու Ռոնալդուն:
Նա այս ֆուտբոլիստներին համեմատել է Արգենտիայի հետ կայանալիք ընկերական խաղից առաջ.
«Մեսսին ավելի կատարյալ է, քանի որ կարող է խաղալ ավելի խորքից, նրա տեխնիկան և խաղը տեսնելու ունակությունն ավելի զարգացած է: Ռոնալդուն իսկական մարդասպան է դարձել տուգանայինում: Հիմա նա ավելի շատ է սկսել պահպանել էներգիան , քան` նախկինում: Նա կենտրոնանում է հիմնականում գրոհները եզրափակելու վրա»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում «AFP»-ը: