
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին կարելի է գրանցել գինեսի ռեկորդների գրքում. իր գոյության վեց տարիների ընթացքում հանձնաժողովը մատնված է եղել բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որպեսզի բյուջեից ահռելի գումարներ ստանան` միլիոնների հասնող աշխատավարձեր:
Առաջիկայում նախատեսվում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այլեւս առանձին կառույց գործելու եւ լինելու է կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի կազմում: Հետաքրքիր է՝ այսքան անիմաստ կառույց լինելուց եւ անօգուտ աշխատելուց հետո ինչպես են նրանք գործելու հանձնաժողովի կազմում` բացի, իհարկե, ԵՄ-ից ու այլ միջազգային կառույցներից հսկայական դրամաշնորհներ ստանալուց եւ դրանք վատնելուց:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։