Վիգեն Սարգսյանը՝ Արտաքին գործերի նախարար․ ՊՆ բարձրաստիճան զինվորական անձնակազմը լուրջ դեր է խաղացել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ից հետո ձեւավորվելիք կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը` փոխարենը դառնալով ՀՀ ԱԳ նախարար: Ըստ մեր աղբյուրների` Վ. Սարգսյանի տեղափոխման հարցում լուրջ դեր է խաղացել ՊՆ բարձրաստիճան զինվորական անձնակազմի դժգոհությունը, որ նրանք պարբերաբար արտահայտել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանին: Նա պատասխանեց. «Ինքս չեմ համարում, որ ես պաշտպանության նախարարության երրորդական, չորրոդական պաշտոնյա եմ, գոնե ինքս նման խոսակցության ականատես չեմ եղել: Շատ շատերը, այդ թվում ես, շատ մեծ ցանկություն ունեք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական նշանակումներին, ապա լինելով քաղաքական գործիչ`  Վիգեն Սարգսյանի որեւէ այլ պաշտոնի նշանակման հետ կապված խնդիրը, ենթադրում եմ, հարցադրումը պետք է ուղղել ոչ թե ՊՆ-ին, այլ ՀՀԿ-ին»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս