Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ի սկզբանե չի ցանկացել մարզչական կարիերա սկսել:
«Մարզիչ դառնալ չեմ ցանկացել: Սկզբում դա ինձ չէր հետաքրքրում: Ես այլ ծրագրեր ունեի, սակայն ուրախ եմ, որ հայտնվել եմ այնտեղ, որտեղ պետք է հայտնվեի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:
Նշենք, որ Զիդանի գլխավորությամբ «արքայական ակումբն» Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: