Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 հատ ոչխար սատկել է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։ Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում նշված հատվածում էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 հատ ոչխար սատկել է։ Ոչխարները արածեցնելիս է եղել Ալագյազ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մրազ Ալոյանը։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս