Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Սերժիկի Մանուկյանը խորհրդարանի ամենալռակյաց պատգամավորներից է: Գրեթե մեկ տարվա պատգամավորության ընթացքում նա որեւէ անգամ ելույթ չի ունեցել, հարց չի հնչեցրել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, ոչ էլ համահեղինակ է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պատգամավորն ակտիվ չէ խորհրդարանում, ելույթ չի ունենում, հարց չի ուղղում: «Հիմա, այս պահին ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասաց նա ու շտապեց հեռանալ: Թե երիտասարդ դաշնակցականը երբ կբարեհաճի պատասխանել հարցերի, ելույթներ ունենալ կամ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, պարզ չէ: Նշենք, որ 33-ամյա պատգամավորը 18 տարեկանից ՀՅԴ անդամ է, եւ երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, նա 2011-2015թթ. եղել է Իջեւանի փոխքաղաքապետը, այսինքն՝ իշխանության մաս: