
Հարեւան Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի մարտի 2-ի ՀՀ կատարած մեկօրյա այցը բավականին թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի գլխավորած պատվիրակության միայն սննդի սպասարկման համար պետական միջոցներից ծախսվել է 3 մլն 444 հազար 500 դրամ գումար:
Այսպես` կառավարության աշխատակազմը, պարզվում է, Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների ճաշի հյուրասիրությունը կազմակերպել է «Սալոն» ռեստորանային համալիրում: Իսկապես ճոխ հայկական ընդունելություն: