Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը թափուր է մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը երկար ժամանակ թափուր է: Մարտի 16-ին այդ թափուր պաշտոնի համար մրցույթ է կայացել: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցույթում հաղթողներ չեն եղել: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում առողջապահության եւ սոցապ վարչության պետի պաշտոնը շարունակում է նշվել որպես թափուր: Մարզպետարանի ենթակայության ներքո, ըստ օրենքի, մարզի 3 ոլորտներն են` առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ կրթություն: Այդ 3 բնագավառներից 2-ը համակարգող վարչության պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, մինչդեռ սահմանամերձ Տավուշի մարզի նշված ոլորտներում բազում եւ բազմապիսի չլուծված խնդիրներ կան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս