Ում է նկատի ունեցել Պավլիկ Մանուկյանը Զուրաբյան ասելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման դատավարության ժամանակ հրապարակվեցին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների վերծանումները, որտեղ նա ասել էր. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերեւա»: Շատերի մոտ տպավորություն է, թե «Զուրաբյան» ասելով Մանուկյանը նկատի է ունեցել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին:

Այնինչ` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. հուլիսյան իրադարձությունների օրերին Լեւոն Զուրաբյանն ընդհանրապես բացակայել է ՀՀ-ից, ավելին՝ ՀԱԿ ներկայացուցիչներն ընդհանրապես չգնացին Խորենացի փողոց կամ Սարի թաղ՝ հավաքված ցուցարարների մոտ, եւ դրա համար անգամ մեղադրում էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությանը: Այդ օրերին ակտիվ էին Փաշինյանի ՔՊ-ն, «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունները` փորձելով առաջնորդել ժողովրդին:




Լրահոս