Միայնակ ամեն ինչ չեմ կարող անել Իտալիայի հավաքականում. Վերատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին ամփոփել է Արգենտինայից կրած պարտությունն ընկերական խաղում (0:2):

«Ժորժինյոյի հետ լավ զույգ ենք կազմել, նա նույնպես սիրում է ֆուտբոլը և սիրում գնդակը պահել: Պետք է մտածենք ներկայի մասին, ոչ թե ապագայի: Ցանկանում ենք աճել, իսկ այսպիսի խաղերը պետք է օգնեն մեզ: Արժանի չէինք այսպիսի պարտության: Փորձում էի, սակայն չեմ կարող ամեն ինչ անել միայնակ: Գիտեմ, որ պատասխանատու եմ այս խաղաշապիկի համար:

Հավաքականը բարդ վիճակում է, և յուրաքանչյուրը կարող է ավելին անել Իտալիայի համար»,- Վերատիի խոսքը մեջբերում է TMW-ը:




Լրահոս