Երբ դուք ոճային և ժամանակակից տեսք եք ունենում, դա բարձրացնում է ոչ միայն ինքնագնահատականը, այլև օգնում է, օրինակ, գտնել լավ աշխատանք և հանդիպել երազանքների տղամարդուն: Սակայն ինչպես կարողանալ համադրել սովորական և ոճային իրերը, որպեսզի հնաոճ չհամարվեք: Եվ ինչու 40-անց կանայք հաճախ ավելի երիտասարդ տեսք են ունենում, քան երիտասարդները:
Իհարկե, իր տարիքից ավելի մեծ տեսք ունենալ ոչ ոք էլ չի ցանկանում: Ահա կներկայացնենք նորաձևության աշխարհի վերջին փոփոխությունների մասին: Այս տենդենցները ցույց են տալիս, որ դուք այնքան էլ ժամանակակից չեք:
Ռոմանտիկ կերպար
Կարճ զգեստները և կիսաշրջազգեստները կամ էլ ձեր կազմվածքը կիպ գրկող հագուստն ակտուալ չեն: Բարձրակրունկների կամ պլատֆորմի հետ դրանք հնաոճ և վուլգար տեսք են ունենում: Ժամանակակից նորաձևության մեջ ընկալվում է հավաքվածությունը, միջին երկարության հագուստները:
Բարակ կրունկներ
Ժամանակն է ազատվել դրանցից: Կարող եք հանգիստ հրաժեշտ դալ դրանց:
Փայլուն և նախշավոր զուգագուլպա
Սա առաջին արգելքն է: Ոճային են անփայլ զուգագուլպաները, որոնք մոտ են մաշկի գույնին:
Ցածր գոտկատեղով ջինսեր
Ոչ մեկն էլ իդեալական չէ: Նայեք այս լուսանկարին և հետևություններ արեք:
Հավաքածու
Նույն գույնի գլխարկն ու շարֆերը պահեք երեխաներին: Երիտասարդ չեք երևա, այլ հակառակը, ավելի մանկական և անհաջող տեսք կստանաք:
Ընտանեկան զարդեր
Ժամանակակից կանայք նախընտրություն են տալիս որակյալ բիժուտերիային, որոնք ամբողջացնում են կերպարը:
Տարբեր քարեր
Եվս մեկ երևույթ անցյալից:
Իդեալական սանրվածք
Իհարկե, էֆեկտիվ տեսք ունեն, սակայն ոչ այս դարում: Այժմ թրենդում բնական լինելն է:
Ավելորդ թյունինգ
Լցված թարթիչներն ու շուրթերը երբեք նորաձև չեն եղել: Ավելի շատ գնահատվում է բնական գեղեցկությունը, որը պետք է խելացի կերպով ընդգծել: