Ձեզ հարմար օծանելիք ընտրելը հաջողության միայն կեսն է: Ինչպես գեղեցիկ հագուստը, բույրը ևս պետք է կարողանալ ճիշտ «կրել»: Կարևոր չէ՝ այն թանկարժեք է, թե ոչ, պետք է այն խելացի օգտագործել: Չէ՞ որ անխնա օգտագործումը կարող է այնքան փոխել բույրը, որ ձեզ շրջապատողները կցանկանան կիլոմետրերով հեռու մնալ:
Ահա, մի քանի խորամանկություններ, թե ինչպես ճիշտ օգտագործել օծանելիքը: Դրանց շնորհիվ ձեր օծանելիքն ավելի երկար կմնա և աստվածային բույր կունենաք:
Ընտրեք մեկ խմբից
Որպեսզի ձեր օծանելիքն այնպիսի բույր ունենա, ինչպիսին պետք է, ապա ընտրեք մարմնի կրեմ և դեզոդորանտ կամ նույն բույրի կամ չեզոք: Ոչ մի այլ բույր չպետք է մրցակցության մեջ մտնի օծանելիքի բույրի հետ:
Յուրաքանչյուր բույրն իր ժամանակն ունի
Զուր չէ, որ բույրերը բաժանվում են երեկոյան-առավոտյան, կամ ձմռան և ամառվա: Այդ պատճառով էլ պետք է օգտագործել պարֆյումային ժամանակը: Տաք եղանակին և ցերեկը նախապատվություն տվեք թեթև բույրերի:
Միայն մաքուր մաշկին
Շատ մարդիկ օծանելիքը ցանում են հագուստին, քանի որ այն ավելի երկար է մնում: Սակայն մեկ գլխավոր կանոն է առկա. օծանելիքը պետք է ցանել միայն մաքուր մաշկին: Բացի այդ, հագուստին ցանելու դեպքում այն կարող է նաև հետքեր թողնել:
Պետք չէ տրորել օծանելիքը
Ամենատարածված սխալն օծանելիքը տրորելն է: Օրինակ, քսել ձեռքին և քսել դրանք իրար կամ անցնել պարանոցով:
Օծանելիքը ցանեք հատուկ հատվածի վրա
Հստակ հատվածներին ցանեք օծանելիքը և այնտեղ, որտեղ դրանք ավելի երկար կարող են մնալ: Դրանք են ականջների շրջակայքը, ձեռքերի դաստակները: Ցուրտ ժամանակին օծանելիքը խորհուրդ են տալիս ցանել պարանոցի հետևի հատվածում: Այդտեղ ավելի երկար է մնում այն և տարածվում մարդաշատ վայրում: Եվ իհարկե, վարսերին, սակայն ոչ թե անմիջապես դրանց, այլ սանրի վրա:
Օծանելիքը ցանեք մինչ զարդեր կրելը: Ամենալավը օծանելիքը մնում է յուղոտ մաշկին: Այդ պատճառով ցանելուց առաջ ավելի լավ է մաշկին որևէ այլ բան քսեք: