Մարտի 24-ին, ժամը 20:21-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության 2-րդ պահաբաժնի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:45-ին: Այրվել են մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ, կոճղեր եւ ծառի ճյուղեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության 6 աշխատակից: