
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ մարտի 23–ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետը օրեր առաջ սուր ցավեր է ունեցել երիկամների շրջանում և նրան շտապ տեղափոխել են նշված բժշկական կենտրոն, որտեղ ամեն ինչ բարեհաջող է անցել:
Քաղաքապետին տեղափոխել են վիրահատարան և անզգայնացրել ու մինչ բժիշկը նրա մարմնին կմոտեցներ բժշկական նշտարը, սոնոգրաֆիայի հետազոտությունը ցույց է տվել, որ քարն ինքնուրույն «գահավիժել է»:
Մանրամասները` այստեղ