
Երեկ՝ մարտի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևանի բնակիչ, 34-ամյա Մանե Ա.-ի ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին, ովքեր ծառայություն էին կատարում, ժամը 23:10-ի սահմաններում մոտեցել են 2 քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է իրեն ցած նետել: Ոստիիկանները կարողացել են բանակցությունների արդյունքում կնոջը հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, որից հետո տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Մանրամասները` այստեղ