Այսօր գերմանացի կոմպոզիտոր Բեթհովենի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարևորագույն գործիչներից է և համարվում է ամենահայտնի ու ազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործությունների շարքն ընդգրկում է 9 սիմֆոնիաներ, 5 դաշնամուրային կոնցերտներ, 1 ջութակի կոնցերտ, 32 դաշնամուրային սոնատներ, 16 լարային կվարտետներ, մեկ օպերա՝ «Ֆիդելիո»։

Բեթհովենի երաժշտական տաղանդը ի հայտ է եկել վաղ հասակից։ Ցանկացած վայրում բնակվելիս, ծնված լինելով Բոննում, այնուհետև տեղափոխվելով Քյոլն, հետո Սրբազան Հռոմեական կայսրություն, ամենուրեք նա աչքի է ընկել իր երաժշտական ունակություններով։ Բեթհովենի առաջին ուսուցիչները եղել են Յոհան վան Բեթհովենը՝ նրա հայրը և կոմպոզիտոր, խմբավար Քրիստիան Գոթլոբ Նիֆը։

21 տարեկանում կոմպոզիտորը տեղափոխվել է Վիեննա և ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջ։ Վիեննայում նա կոմպոզիցիայի դասեր է անցնել ավստրիացի երգահան Յոզեֆ Հայդնի մոտ, հասել վիրտուոզ դաշնակահարի ճանաչման։

20 տարեկանում սկսում է վատանալ Կոմպոզիտորի լսողությունը, իսկ կյանքի վերջին տասնամյակում գրեթե ամբողջովին խլանում է։ 1811 թվականին նա թողնում է խմբավարական աշխատանքն ու այլևս չի ներկայանում հանրության առջև, սակայն շարունակում է ստեղծագործել, և իր լավագույն ստեղծագործությունների մեծ մասը Բեթհովենը ստեղծել է իր կյանքի վերջին 15 տարիներին։




Լրահոս