Երևանի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում դեռևս մարտի 3-ին վաղ առավոտյան խոշոր հրդեհ էր բռնկվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն` հայտարարվել էր հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել 5 մմարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:
Եվ ահա, դեպքից օրեր անց ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվեցին բացառիկ կադրեր:
ArmLur.am-ը ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ կան նախնական տվյալներ, որ հրդեհն առաջացել է անօթևանների անզգուշության պատճառով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաև, որ մինչ այդ գետնանցումին հարակից թունելի տարածքը փակվել էր, քանի որ դրա տարածքում շինարարական աշխատանքներ էին կատարվելու: Ուստի, զարմանալի է, թե ինչպես են մարդիկ հայտնվել փակ գոտում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան