
Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է Երևանում կայացած մարզման զվարճալի կադրեր։
«Երբեմն լավագույն կադրերը մնում են կուլիսների հետևում», – գրել է Մխիթարյանը` Instagram–ում հրապարակելով տեսանյութը։
Երևանում մարտի 24–ին կայացած Հայաստան – Էստոնիա ընկերական հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։ Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 27–ին Լիտվայի հավաքականի հետ։