Խորապես ցնցված եմ. Կարեն Կարապետյանը` Դմիտրի Մեդվեդևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:  Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ  բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:




Լրահոս