ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սարյան փողոցում

Իհարկե, հաճելի է տեսնել մայրաքաղաքում եվրոպական ոճով բացված սրճարաններ, բայց մեր երկրում պետական լեզուն հայերենն է։ Եվ առաջին հերթին պետք է տեսանելի ու մեծ գրել հայերեն, նոր անցնել օտարալեզու բառերին։

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` բուքմեյքերական գրասենյակի գործունեությունն արդյո՞ք հանդիսանում է հաստատագրված վճար վճարող, թե՞ ոչ:

Անահիտ Պողոսյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 86.2 հոդվածի դրույթներով` վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`
ա) խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.
բ) տոտալիզատորի կազմակերպիչները.
գ) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 1.500.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

 

ՀԱՐՑ. Հայրիկիս թոշակը 8 ամիս է` չենք ստացել: Նրա թոշակը ստանում ենք լիազորագրով, որի ժամկետը լրացել է: Խնդրում եմ ասեք` եթե լիազորագիրը նորից վերակագնենք, կամ հենց նա ներկայանա, հնարավո՞ր է` իր 8 ամսվա չվճարված թոշակի գումարը ստանա:

Բարսեղյան Ռուբիկ Գերասիմի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռուբիկ Բարսեղյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերի համաձայն` կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը, լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:
Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին ենթակետի` կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում) լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:




Լրահոս