14 մեղադրյալն ու Եվրոպական միությունից հափշտակված 907 մլն.-ը նախաքնությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ԵՄ դրամաշնորհների յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործով 14 մեղադրյալների մասով նախաքննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է կողմերին ծանոթանալու համար: Տեղեկացանք, որ այս գործով 5 մեղադրյալների մասով ՀՀ քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է, որոնցից երեք անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, յուրացված գումար չափը կազմում է շուրջ 907 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը գումարներ էր տրամադրել ՀՀ մի շարք հասարակական կազմակերպությունների` տարբեր ծրագրեր իրականցնելու համար, որոնք էլ ձեւական ծրագրեր էին ներկայացրել, թե իբր ուսանողների համար սեմինարներ են կազմակերպել՝ այդ ճանապարհով հափշտակելով խոշոր գումարներ: Եվրոպական գրանտները «կերել էին» «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ այսպես շարունակ:




Լրահոս