Լուսանկարն արվել է Աշտարակ քաղաքում
Այս նկարը կոտրում է բոլոր կարծրատիպերը, թե շունն ու կատուն համերաշխ չեն: Այս պարագայում ե՛ւ շունն է հանդուրժող, ե՛ւ կատուն:
ՀԱՐՑ. Հետաքիքիր է իմանալ` ո՞ր դեպքերում է դադարեցվում քաղաքացիական ծառայության ծառայողական քննությունը:
Միլենա Հայրապետյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`
ա) կողմերն իրենց ներկայացրած դիմումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում Խորհուրդ.
բ) քաղաքացիական ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ Oրենքով նախատեuված համապատաuխան կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը մահացել է.
դ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած կամ կարգապահական տույժի ենթակա կամ փորձաշրջանը չանցնելու հիմքով պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:
ՀԱՐՑ. Հայրիկիս թոշակը 8 ամիս է` չենք ստացել: Նրա թոշակը ստանում ենք լիազորագրով, որի ժամկետը լրացել է: Խնդրում եմ ասեք` եթե լիազորագիրը նորից վերակագնենք, կամ հենց նա ներկայանա, հնարավո՞ր է` իր 8 ամսվա չվճարված թոշակի գումարը ստանա:
Բարսեղյան Ռուբիկ Գերասիմի
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Տեղեկացնում ենք, որ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Ըստ այդմ, եթե Ռ. Բարսեղյանի հոր կենսաթոշակը վճարվում է լիազորագրով եւ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է կենսաթոշակ վճարելը, ապա կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար նրա հայրը (կենսաթոշակառուն) պետք է անձամբ դիմի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին: Ընդ որում, այս դեպքում կվճարվի նաեւ չվճարված կենսաթոշակը դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել: