
Բակո Սահակյանը մարտի 26-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Խորհրդակցությանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջերս Մարտունու շրջանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարին զեկուցվել է կատարված աշխատանքների եւ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին:
Նախագահ Սահակյանը համապատասխան ցուցումներ է տվել մանրակրկիտ քննություն անցկացնելու, կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու եւ նմանատիպ երեւույթները հետագայում բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: