
Մարտի 26-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի ՄԵղրի քաղաքում հին անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 18:32-ին:
Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում գտնվող հին անասնագոմի տանիքում այրվել են փայտե կոնստրուկցիաներ (մոտ 3 քմ):