«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ անց` ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սարգսյանի նախագահության ընթացքում տնտեսության ոլորտում գրանցված արդյունքները. պատկերը բավական հիասթափեցնող է: Եւ այսպես` ժողովրդագրական առումով իրավիճակը, մեղմ ասած, աղետալի է. 2008 թվականին երկրում մշտական բնակչության թիվը 3 մլն 230.1 հազար էր, 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 972 հազար 900: Ասել է, թե միայն պաշտոնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է 257 հազար 200-ով: Եթե 2008թ. ՀՀ-ում անվանական ՀՆԱ-ն 11.7 մլրդ դոլար էր, հիմա հազիվ 11.6 մլրդի է հասել: Եթե Հայաստանի պետական պարտքը 2008թ. 1 մլրդ 730.7 մլն դոլար է եղել, հիմա այն մոտեցել է 7 մլրդի սահմանագծին, ավելի կոնկրետ՝ 6.8 մլրդ դոլար է: Եւ վերջապես, աղքատության ցուցանիշը. 2008թ. պաշտոնական տվյալներով` այն 27.6 տոկոս էր, հիմա՝ 29.4, եւ այսպես շարունակ:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: