«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հանգստյան օրերի ուժգին քամու պատճառով ՀՀ մի շարք մարզերի բնակիչներ հսկայական վնասներ են կրել: Օրինակ` վնասներ արձանագրվել են Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում: Նշենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետեւանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի: Իսկ երեկ առավոտից մասնագետները շրջել են բոլոր բնակավայրերում՝ վնասները հաշվարկելու նպատակով:
Իսկ ահա Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ, որոնք ունեն պոլիէթիլենային ջերմատներ, կանգնել են լուրջ խնդրի առաջ, քանի որ ուժգին քամու պատճառով նրանց ջերմատների ցելոֆանները ամբողջովին պատռվել են: Մի մասի ջերմատներում տեղադրված բույսերը քամուց եւս վնասվել են: Իսկ այդ բույսերը ջերմատներում դնելու համար գյուղացիները մեծ ծախսեր են արել: Ստացվում է, որ այս քամուց հետո նրանք կրկնակի գումարներ են ծախսելու. բույսերի սածիլներ են ձեռք բերելու, ցելոֆան են գնելու՝ ջերմատունը ծածկելու համար:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: