«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեռեւս ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը: Մինչ այդ, նրա՝ 2016 թ. հայտարարագրից պարզ է դառնում, որ փոխնախարարի եկամուտը միայն ստացած պետական աշխատավարձն չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է ոչ միայն իր ամսական 608 հազար դրամի չափով աշխատավարձը, այլեւ վարձակալության դիմաց ստացված 2 մլն 400 հազար դրամի չափով վճարը։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ։
Ի դեպ, տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունի Սերգեյ Խաչատրյանը։ Նշենք, որ Ս. Խաչատրյանը նախարար Ալթունյանի համակուրսեցին է եղել:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: