
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ: Այն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Նույն այդ տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների, որոնց թվում, նախնական տեղեկություններով, նաեւ կին կա:
Ըստ նույն աղբյուրների՝ խումբը գործել է ավելի քան 1 տարի: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, սակայն մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խնդրեց հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ կայքում այս «օպերացիայի» մասին տեղեկություն չկա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: