«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված խնջույքի ժամանակ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նստած է եղել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ նույն սեղանի շուրջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի հարեւանությամբ:
Այս փաստը շատերը բացատրում են Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունների ջերմացմամբ, ինչը պայմանավորված է նախեւառաջ Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: