Խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են 6 տրանսպորտային միջոց. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ իրար են բախվել «Volkswagen Vento» մակնիշի 34 NA 982, «Opel Astra» մակնիշի 35 GL 468, «Chevrolet Aveo» մակնիշի 271 LO 61, «Hyundai Sonata» մակնիշի 35 QP 318 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1965 թ. ծնված Վ. Թ.-ը շտապօգնության ավտոմեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հոսպիտալացվելու ճանապարհին մահացել է:

shamshyan.com-ի փոխանցմամբ էլ բախումից հետո Hyundai-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, իսկ հետո բախվել Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում նույնպես կայանված Volkswagen մակնիշի 34 NA 982 համարանիշի և Chevrolet Aveo մակնիշի 271 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենաներին։




Լրահոս