
«Երբ խոսում են զոհված երեխաների թվի մասին, առաջին զգացողությունը, որ ունենում եմ՝ ոչ թե լացելու, այլ բարձր հեկեկալու ցանկությունն է»,- life.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովի՝ հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների մասին զեկույցը լսելուց հետո:
Հրդեհի առնչությամբ Կեմերովոյում անցկացրած խորհրդակցության ժամանակ Պուտինը Պուչկովից տեղեկացել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 58 դի:
Պուչկովը հավելել է, որ ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ Պուտինը հակիրճ պատասխանել է՝ «Էլ ինչ աշխատանք, մարդիկ են մահացել՝ 64 մարդ»: